HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի բուսաբանական այգում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել

Մարտի 3-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում՝ Բուսաբանական այգում, այրվում են թփուտներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է և մարվել է: Այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք:

Րոպեներ անց կրկին տեղեկատվություն է ստացվել, որ այգում նկատվել է հրդեհի նոր օջախ: Այս հրդեհը ևս մեկուսացվել է և մարվել է: Այրվել են 300 քմ թփուտներ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter