HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների վիճակը ՊՆ ոլորտում. օմբուդսմենի զեկույց 2012

Օմբուդսմենի 2012 թվականի զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի՝ մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են ստույգ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները:

Եվ այսպես, Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները:

  • 2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական փոխհարաբերությունների խախտման վերաբերյալ հայտնաբերվել են ընդհանուր թվով շուրջ 400 դեպքեր:
  • Առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները առհասարակ չեն տեղեկացվել իրենց զինվորական ծառայության հակացուցված ձևերի մասին:
  • ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ ստացվել է շուրջ 1000 դիմում-բողոք, որը վկայում է այն մասին, որ անձանց զորակոչելիս` մանրակրկիտ բուժհետազոտության արդյունավետ կազմակերպումը բժշկական հանձնաժողովներին չի հաջողվել:
  • Որոշ դեպքերում առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները զորամասերի հրամանատարության կողմից իրենց առողջական վիճակի հետ անհամատեղելի հրամաններ են ստացել և կատարել:
  • Զորամասերում գրանցվել են ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման դեպքեր:
  • ՀՀ զինված ուժերի որոշ սպաներ ցանկություն են հայտնել զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծել, սակայն բարձրագույն հրամանատարական կազմը անհիմն ձգձգել է զեկուցագրի ստորագրումը:
  • Չլուծված է մնացել շատ զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը:
  • Գրանցվել են զինծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորման մի շարք դեպքեր:
  • Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումները սահմանված կարգով չեն տրամադրվել անձանց:
  • ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, իրենց գործառույթներն իրականացնելիս, առանձին դեպքերում թույլ են տվել իրենց պաշտոնական դիրքի չարաշահումներ:

Արձանագրված դրական զարգացումները

  • 2012 թվականին ընդունվել է «Հայաuտանի Հանրապետության Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքը:
  • Ըստ պաշտոնական տվյալների ընթացիկ տարում, նախորդ տարիների համեմատությամբ, նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը:
  • Զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական փոխհարաբերությունների խախտման դեպքերը կանխարգելելու նպատակով իրականացվել են պրոֆիլակտիկ և կանխարգելիչ բնույթի միջոցառումներ
  • 2012 թվականին թվով 157 զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, իսկ ծառայության վայրում ծառայողական բնակարանների բացակայության դեպքում զինծառայողների կողմից վարձակալված բնակարանների դիմաց պաշտպանության նախարարությունը տրամադրել է դրամական փոխհատուցում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter