HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 օրում ԲՊՏ-ի կիրառված պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1.61 մլն դրամ

Փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 500.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում, և հաշվարկվել շուրջ 5.39 մլն դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես.

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով  հաշվարկվել է 3.97 մլն դրամ ընդհանուր գումարի չափով բնությանը պատճառված վնաս, իսկ բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման 2 գործի համար հաշվարկվել է 844.5 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով բնությանը պատճառված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 181.5 հազ. դրամի չափով բնությանը պատճառված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 39.0 հազ. դրամի չափով բնությանը պատճառված վնաս, իսկ բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման 3 դեպքի համար հաշվարկվել է 351.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով բնությանը պատճառված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արագածոտնի տարածքային բաժինը 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժինը 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժինը 2 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Ապօրինի որս

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի շուկաներում իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 29 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են «Գյումրու տուն ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 24 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և մարզի ոստիկանական բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 11.2 կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Բնապահպանության նախարարության հասարակայության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 1.61 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter