Երիտասարդ կնոջ դիակ՝ ջրավազանում
Երեկ`ժամը 18:53-ին, Փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Հրազդանի ՀԷԿ-ի ճնշման կայանի ջրավազանում, հայտնաբերվել է կնոջ դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարներ: Փրկարարների ուժերով դուրս է բերվել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ,1973թ. ծնված Թուխիկ Մուրադյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել