Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մարտի 4-5-ին հանրապետության ողջ տարածքում, 6-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են անբարենպաստ եղանակային պայմաններ: Շրջանների զգալի մասում կդիտվեն տեղումներ:
Ձյան առատ տեղումներ են սպասվում Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի նախալեռներում՝ 15-20 մմ/24 ժամ ինտենսիվությամբ:
Տավուշի և Սյունիքի հովտային շրջաններում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում են թաց ձյուն և ձնախառն անձրև: Մարտի 6-ի ցերեկը կդիտվի տեղումների դադար:
Մարտի 4-6-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ մինչև 20-25 մ/վրկ, ճանապարհներին՝ մերկասառույց, ցածր տեսանելիություն, առանձին հատվածներում՝ դժվարանցանելիություն: Մարտի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-ի ցերեկը կնվազի 5-7, 6-7-ին գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 8-ի ցերեկը և 9-ին կբարձրանա 7-10 աստիճանով:
Երևանում մարտի 5-ին սպասվում են տեղումներ, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել