Սկսվել է Շտուտգարտ 2013 անիմացոն փառատոնի հայտերի ընդունման 2-րդ փուլը
Ռոբերտ Բոսխի անվան միջազգային համագործակցության հիմնադրամի և «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հաջող համագործակցության արդյունքում Շտուտգարտ 2013 անիմացոն փառատոնի հայտերի ընդունման 2-րդ փուլը սկսված է:
Մինչև 35 տարեկան բոլոր երիտասարդ անիմատորները, ռեժիսորներն ու պրոդյուսերներն, ովքեր ունեն բազային կրթություն կինեմատոգրաֆիայի բնագավառում և ավարտին հասցված առնվազն երկու աշխատանք (վիդեո արվեստ, կարճամետրաժ ֆիլմ, տեսահոլովակ), կարող են իրենց ծրագրերով մասնակցել փառատոնին:
Հայտերի ընդունման վերջնաժամկենտ է 2013թ. մարտի 11-ը:
Մանրամասն տեղեկությունների և հայտերի համար կարելի է դիտել այս հղումը: Դիմումներն ուղարկելիս խնդրվում է ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին:
2012-ին իր գործերը փառատոնին է ներկայացրել 12 հայ անիմատոր, որոնցից 5-ը մեկնել է Շտուտգարտ և մասնակցել փառատոնին: Այս տարի, համաձայն փառատոնի կազմակերպիչների տրված տվյալների, Հարավային Կովկասից Շտուտգարտ կմեկնի 4-5 անիմատոր: Այս մասին հայտնում է «ՌեԱնիմանիան»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել