«Ուզում եմ ուտել Հայաստանում» բլոգային նյութը հաղթել է բլոգերների միջազգային մրցույթում
Ամփոփվեցին «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթի արդյունքները: Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, հանդիսանում է մրցույթի գլխավոր հովանավորը:
Միջազգային ժյուրիի որոշմամբ լավագույն բլոգի մրցանակի հաղթող ճանաչվեցին «The Flaneur» բլոգի հեղինակ Ջոնաթան Փաուելը իր «Ուզում եմ ուտել Հայաստանում» բլոգային նյութի համար և «There's So Much to See» բլոգի հեղինակ Նայլահ Հայուարդը իր «Լիբանանյան մուղրաբիե» վերնագրով նյութի համար:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի hանրային կապերի գրասենյակի տեղեկացմամբ՝ հաղթած 2 բլոգերները հնարավորություն կունենան առաջիկայում այցելելու Հայաստան, ապա իրենց տպավորություններն ու բացահայտումներն արտացոլել իրենց բլոգերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել