Դանակահարություն սրճարանում
Երեկ գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարել են սրճարաններից մեկի սեփականատեր, 60-ամյա Նուբար Ջ.-ին, որը ձեռքի և որովայնի կտրած-ծակած վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 00.05-ին ոստիկանության ծառայողները, դանակահարությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Տիգրան Ն.-ին: Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ՝ վերջինս խոստովանել է, որ ժամը 23.40-ին Նուբար Ջ.-ին պատկանող սրճարանում վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել նրան:
«Դանակն առգրավված է, Տիգրան Ն.-ն՝ ձերբակալված: Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում են ոստիկանությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել