HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնվել է Հայաստանի պատանի փրկարարների ասոցիացիա

Արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ այսօր Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում Հայաստանում 1-ին անգամ անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։ Հիմնական նպատակն էր հիմք դնել մանկապատանեկան հրշեջ-փրկարարական շարժման համար և ստեղծել պատանի փրկարարների ասոցիացիա։

Ծրագրում ներառված էին փրկարարական և առաջին բուժօգնության հմտությունների ու կարողությունների, ինչպես նաև ընդհանուր գիտելիքների ցուցադրում: Մրցաշարին մասնակցում էր դպրոցի 9-11-րդ դասարանների 3 հավաքական թիմ, որոնցից յուրաքանչյուրն ունի ղեկավար և 7 մասնակից: Մրցաշարի մրցավարական կազմի մեջ ընդգրկված էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ:

Մրցաշարում ընդգրկված էին հետևյալ ձևերը՝
1. Մարաթոն (յուրաքանչյուր թիմից 4 մասնակից), որը բաղկացած է հետևյալ փուլերից՝ փրկարարական հանգույցների կապում կառուցատարերից, արգելքների հաղթահարում և այլն:
2. Տուժածին առաջին բուժօգնության ցուցաբերում (տուժածի վիճակի գնահատում, կողքի ապահովման դիրքի բերում, կոտրվածքների դեպքում բեկակալների տեղադրում և արյունահոսության դադարեցում):
3. Պատի կայծակնաթերթի հրապարակում և գեղարվեստական հմտություններ:

Վերջնական արդյունքներով 3-րդ մրցանակային տեղը գրավեց 9-րդ դասարանցիների հավաքական «ՍՕՍ» թիմը, 2-րդ տեղում էր 10-րդ դասարանցիների «ՀՀ թիվ 1 ջոկատը», իսկ 1-ին պատվավոր հորիզոնականում՝ 11-րդ դասարանցիների «Ժառանգներ» թիմը։ Մասնակիցները պարգևատրվեցին դպրոցի տնօրինության և ՀՀ ԱԻՆ դիպլոմներով:

ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի խոսքով՝ հրշեջ-փրկարարական հմտություններին և առաջին բուժօգնության հիմունքներին տիրապետելը կարևոր է երեխաների համար՝ սեփական անվտանգությունն ապահովելու և անհրաժեշտության դեպքում ուրիշներին օգնություն ցույց տալու համար։

Միջոցառման կազմակերպիչներից աշխարհագրության ուսուցչուհի Ելենա Սարգսյանի վկայությամբ՝ նույնիսկ փոքր տարիքի երեխաներն էին խնդրում մասնակցել մրցաշարին։

Մրցաշարից հետո կայացած հիմնադիր ժողովում որոշում է կայացվել ստեղծել Հայաստանի պատանի փրկարարների ասոցիացիա։ Երեխաների առաջարկությամբ ասոցիացիայի պատվավոր նախագահ է ընտրվել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter