HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի քաղաքացին դատապարտվեց 11 տարվա ազատազրկման Հայաստան թմրանյութ ներկրելու համար

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կայացավ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Համիդ Շահլայեի Ջալալեի կողմից Հայաստան բերված թմրանյութերի գործով դատական նիստը:

Մեղադրյալը ևս մեկ անգամ հերքեց իրեն առաջադրված մեղադրանքը և կրկնեց, որ ճամպրուկը տեղափոխել է Հայաստան ոմն Ռուբիկի խնդրանքով՝ չիմանալով ճամպրուկում առկա գաղտնի գրպանի և դրանում տեղադրված թմրանյութի մասին:

Մեղադրյալի դատապաշտպան Արման Թամրազյանը նշեց, որ մեղադրող կողմի ներկայացրած ոչ մի ապացույց հիմնավորված չէ, և ելնելով Քրեական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից՝ դատարանը պետք է անմեղ ճանաչի Համիդ Շահլայեի Ջալալիին, քանի որ նախորդ նիստին մեղադրյալի դեմ ներկայացված իրեղեն ապացույցները (ճամպրուկ, դրանից առանձնացված գրպան, 4 կգ թմրանյութ) դատարանը չի հիմնավորել, և դրանք մեղադրյալի դեմ ոչինչ չեն ներկայացնում:

Դատարանը վճռեց Համիդ Շահլայեի Ջալալիին ազատազրկել 11 տարի ժամկետով՝ պատժի նախաժամկետ համարելով 2012 թ. հոկտեմբերի 11-ը:

Տաթևիկ Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter