
Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց ՍԴ (լուսանկարներ)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները՝ փաստաբանների խումբը, Կարեն Մեջլումյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Զարուհի Փոստանջյանը, այսօր դիմեցին Սահմանադրական դատարան (ՍԴ):
«Սահմանադրական դատարան բերած դիմումով պահանջելու ենք, որ վավեր ճանաչվեն ժողովրդի հաղթանակը և Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրությունը որպես ՀՀ նախագահ»,- ասաց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների՝ ՍԴ դիմելը դարձել էր մեդիա իրադարձություն, և բազմաթիվ լրագրողներ ու այլ քաղաքացիներ հավաքվել էին դատարանի շենքի մոտ՝ րոպե առաջ իմանալու համար մանրամասները:
Ոստիկանությունը փակել էր ՍԴ-ի հարակից մայթը, որպեսզի այնտեղ հավաքված մարդիկ, ինչպես նշեց ոստիկաններից մեկը, չխոչընդոտեն Սահմանադրական դատարանի աշխատանքը, ինչպես նաև կանխարգելիչ նպատակներով՝ խուսափելու համար հնարավոր միջադեպերից:
Սակայն ոստիկաններից կազմած պատնեշից այն կողմ հավաքված քաղաքացիների համոզմամբ, այդ պահին խախտվում էին իրենց մի շարք իրավունքներ՝ մասնավորապես ազատ տեղաշարժվելու իրավունքը:
«Պատնեշը» շրջանցելու իրավունք ունեին միայն լրագրողները, այն էլ համապատասխան անցագրի առկայության դեպքում:
ՍԴ-ն ընդունեց «Ժառանգության» դիմումը, որը կքննի տասնօրյա ժամկետում:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել