HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խորհրդակցությունները տապալվեցին. արտահերթ նիստի համար մնում է ստորագրահավաքը

Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ հրավիրված խորհրդակցությունները, որին մասնակցել են ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը եւ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ձախողվել են:

«Ժառանգությունից» «Հետքին» տեղեկացրին, որ այսօր Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է հերթական խորհրդակցությունը, սակայն անարդյունք: Այս հանդիպմանը մասնակցել է նաեւ ԲՀԿ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ԱԺ-ում խորհրդարանի նախագահն առաջարկեց խմբակցությունների ներկայացուցիչներին հավաքվել եւ քննարկել նախագահական ընտրություններից հետո առաջացած ներքաղաքական վիճակը: Հենց նիստերի դահլիճում հանդիպելու պատրաստակամություն հայտնեցին «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները:

Հետընտրական վիճակը քննարկելու մասին կոչերով հանդես էին եկել ընդդիմադիր պատգամավորները:

Ընդդիմադիրները հայտարարության տեքստ էին մշակել, որը պետք է արտահերթ նստաշրջանում քննարկվեր: Նրանք առաջարկում են մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, երկու տարվա ընթացքում համամասնական ընտրակարգին անցնելու, ինչպես նաեւ ընդդիմության վերահսկողական լծակների ավելացմանը վերաբերող հարցերի քննարկում իրականացնել:

Քանի որ ՀՀԿ-ն հրաժարվել է արտահերթ նստաշրջան անցկացնելուց, ընդդիմադիրները պատրաստվում են պատգամավորների 1/3-ի ստորագրություններ հավաքել` իրենց ներկայացրած օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter