Հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ ժամը 01:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցից որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ղ.-ն, որն ի վիճակի չէ հաղորդում տալու:
Պարզվել է, որ դրանից 15 րոպե առաջ Կիևյան փողոցի թիվ 2 շենքի բակում վիճաբանության ժամանակ անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել Արթուր Ղ.-ի ուղղությամբ և դիմել փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 8 պարկուճ:
«Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- հաղորդում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել