HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» հասարակական կազմակերպության հայտարարությունը

Վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» հասարակական կազմակերպության կանոնադրական առաջնային նպատակն է ազատագրված Հայրենիքի բարօրությունը, վերաբնակեցման խթանումը: Այդպիսով մեզանից յուրաքանչյուրն իր ավանդն է բերում Հայրենիքի նվիրյալների կյանքի գնով ձեռք բերված անեղծելի արժեքների ամրագրման համար:

Մենք հայտարարել և հայտարարում ենք, որ վերաբնակեցման գործընթացի արդյունավետության համար առաջին պայմանը արդեն իսկ վերաբնակված, ոչնչից հանրույթ ձևավորած, հասարակական-բարոյական նորմեր ստեղծած, դժվարությունների միջով անցած և այդ դժվարությունները հաղթահարած մարդկանց, այսինքն` քաշաթաղցիների նկատմամբ անիրավություններ թույլ չտալն է: Այն մարդկանց, ովքեր ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ Քաշաթաղն իրենց տունն են դարձրել, մարդկանց, ում զավակները քաշաթաղցի են ոչ միայն մտածողությամբ, այլև ծնունդով: 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամենաբարձր մակարդակով հայտարարված է և, մեր փորձից ելնելով, կարող ենք ասել, որ նաև իրականացվում է օրենքի գերակայության քաղաքականություն: Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը:

Սակայն, վերջին շրջանում Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարության կողմից հաճախ իրականացվել և իրականացվում են այնպիսի գործողություններ, որոնք ոչ միայն չեն գտնում հասարակության բարոյական աջակցությունը, այլև ապօրինի են: Որպես հաստատում կարող ենք նշել, մասնավորապես.

1.Աշխատանքային օրենսդրության հաճախակի խախտումները: 
2.Տեղեկություն ստանալու մարդկանց իրավունքի ոտնահարումը:
3.Պետության կողմից քաղաքացիներին հատկացվող տարատեսակ աջակցությունների բաշխման ընթացքը գաղտնիության մեջ պահելով` անվստահության մթնոլորտի սերմանումը:

Սա հարցի միայն մի կողմն է` իրավական: Սակայն պակաս կարևոր չէ նաև հարցի բարոյական կողմը: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարած մարդու համար ամենացավալին հավատի կորուստն է, այն գիտակցությունը, որ տարիների իր վաստակը կարող է քմահաճույքով, ընտրողական մոտեցումով, խտրական վերաբերմունքով մի վայրկյանում հավասարեցվել զրոյի, ինչն անթույլատրելի է մեր պարագայում: 
Ելնելով վերը բերված պնդումներից, որոնցից յուրաքանչյուրը հաստատված է ապացույցներով, Վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է. 

Քաշաթաղում ապրող յուրաքանչյուր քաղաքացի արժանի է հարգանքի` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, ինչպես նաև` ԱՆԿԱԽ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ:

Վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանություններ (20)

Գոռ
Հարգելի Բերձորցի, ես ոչինչ չունեմ նրա անձի դեմ որևէ բան: Սակայն պետք է նշեմ, որ միլիցիա տալը նման հարցում` առանց նրա գիտության չէր կարող լինել. դա իմ համոզմունքն է...
Բերձորից Մեկը
Հարգելի Երևանցի-Քաշաթազցի,Ձեր ընկերը Ձեզ ասել է պարզ ճշմարտություն;Նրա ասացը պարզաբանման կարիք բնավ չի զգում:Քաշաթաղում բազմաթիվ աբսուրդների կհանդիպեք,որ անգամ մարդու ուղոում տեղ չի անի:Դա դեռ ոչինո է:Արեք մի ամիս ապրեք,բայց մի ասեք,որ եկել եք մի ամսով,այլ ասեք վերաբնակվելու համար եք եկել և Ձեր բացեիբաց ցույց կտան Քաշաթաղի առօրյան:
Երևանցի-Քաշաթաղցի
Հարգելի ՔԱՇԱԹԱՂՑԻՆԵՐ, վերջերս Երկիր մեդիայով շրջանառվում է Վերապրող Քաշաթաղը վերնագրով տեսահոլովակ, որտեղ, եթե չեմ սխալվում, Բազմատուս անունով գյուղն էր ու այնտեղ գտնվող մեծ ֆերմայում աշխատող ֆերմերները: Անկեղծ ասած շատ ուրախացա. վերջապես, մտածեցի, գյուղերում սկսել են նման բան անել: Հետո, երբ խոսում էի բերձորցի ընկերոջս հետ, ասաց, որ դա վարչակազմի ղեկավարի ֆերման է: Եթե կարող եք, խնդրում եմ պարզաբանում տաք, իսկապես դա այդպես է` մի թե բանը հասել է նման աբսուրդի, որ կարող են իրենց ֆերման ցույց տալ, թեկուզ, որ այն դե յուրե լինի ուրիշի անունով, և դա ներկայացնեն իբրև վերաբնակեցվող շրջանում որպես նվաճում: Ինչ է, այդքան վատ է վիճակը...
Բերձորից Մեկը
Որքան էլ ցավալի է,այնքան էլ փաստ է,որ Քաշաթաղի շրջանում մարդու իրավունքները ոտնահարված են բազմակողմանի:Կան մարդիկ էլ,որոնք գիտակցաբար գործիք են դառնում շրջվարչակազմի ձեռքին:Եթե մի խեղճ վարորդի հեռացրել են աշխատանքից երկու տեղ աշխատելու համար,ապա կան մարդիկ,ովքեր աշխատում են երկու տեղ:Իսկ նրանց մասին երբեք և ոչ ոք ձայն չի հանում քանի որ շրջվարչակազմի հովանու ներքո են գտնվում:Հերիք չէ գտնվում են հովանավորչության տակ դեռ մի բան էլ ամեն կերպ ջանում են դժվարացնել մնացածի աշխատանքը:Գնալով ավելի են շատանում դժգոհությունները:Բերձորում ապրող յուրաքանչյուր ոք լավ կհասականա ինձ:Գաղտնիք չէ,որ ով ծանոթ կամ մտերիմ ունի շրջվարչակազմում,նա օգտվում է ամեն ընձեռնված հնարավորությունից:Իսկ ով չունի.ոչ:Գաղտնիք չէ,որ ով կարողանում է քծնել,սրա կամ նրա մասին ՞ԶԵԿՈՒՅՑ՞ հասցնի շրջվարչակազմի համապատասխան մարդկանց,ապա նրա առավելությունները շատ են: Կա ևս մի հանգամանք,որն վերջին օրերն էլ ավելի դժգոհությունների առիթ է տվել:Մեզանից կան մարդիկ ովքեր երեխաներ ունեն դպրոցահասակ:Դպրոց ենք ուղարկում եմր երեխաներին գիտելիքներ ստանալու,ինչու չէ նաև բարեկիրթ դաստիարակություն սովորելու համար:Իսկ արի ու տես,որ մեր շրջանի ԿԳ բաժնի պետ տ. Մովսիսյանը,ում վստահված է ամբողջ շրջանի կրթական համակարգ ղեկավարել,զուրկ է տարրական կուլտուրայից:Նրա ամեն մի շարժ ու ձևը,ամեն մի բառը պարզապես հիասթափության մի նոր զգացում է ավելացնում մարդու մեջ:Ծնողների հետ նրա զրույցները,ամեն մի ծնողական ժողովներում նմանվում է ՞ԳՈՂԱԿԱՆ ՌԱԶԲՈՌԿԱՅԻ՞: Այնպես,որ մենակ փեսաների ձեռքում չենք կրակը ընկել:
13
Համբարցում դու ինչ կապ ունես??????????
Գոռ
Խոսքս հատկապես վերաբերում է մշակույթի, երիտասարդության, սպորտի նորանշանակ բաժնի պետ` Հարութին և վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանին: Եթե նման գործելովոճը իր շարունակությունը ունենա, ապա ՄԵՐ կողմից կարվի ամեն ինչ, որ մի մեծ լրագրողական խումբ գա Քաշաթաղ և այս ստեղծված իրավիճակին տա իր գնահատականը: Կարծում եմ բոլորին արդեն պարզ դարձավ թե հերոսի անունը ինչ էր: Ամոթ է...
Մեր ուշադրության կենտրոնում եք
Այս հարթակում պատասխան չստանալով, համարում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը: Խնդրում ենք Ձեզ զարգացումների մասին այս հարթակում գրել` մենք մեր արձագանքը անհապաղ կտանք:
Գոռ
Համ ջան էտ ինչ առերես զրույցի մասին է խոսքը: Ես գիտեմ, որ մենք ոչ մի խնդիր չունենք նրա հետ: Եթե մեր գրածների հետ համամիտ չէ` մասնավորապես վարորդին ոստիկանություն տվողին ամոթանքներ տալու հետ, ապա թող պարզ ասի, թե ինքը այդ քայլում կարող է տեսնել բարոյականություն: Իսկ եթե դրա հետ կապ չունի, ապա թող ասի թե ինչումն է բանը: Ես կրկին կրկնում եմ. նման արարքը ամոթալի արարք է: Հարգելի Բերձորցի, ես մի քիչ էլ կսպասեմ, իմ համոզմամբ տվյալ մարդը կարդում է վերոնշյալ մեկնաբանությունները, և ինքը կասի թե ով է ինքը և ինչու է նման արարք կատարել: Հակառակ դեպքում ինձ դժվար չէ անունը տալ: Նաև ուրախ եմ,որ կան մտահոգ մարդիկ, ես նույնպես կիսում եմ այն կարծիքը, որ մեր օրինապահ մարմինները աշխատում են շատ բարձր մակարդակի վրա: Պետք չէ նրանց խանգարել նման անհեթեթ գործերով: Նրանք միշտ մեր կողմից դիտվել են իբրև մեզ` ԼՂՀ քաղաքացիներիս պաշտպան. պետք չէ նրանց փորձել ներգրավել այսպիսի գործերում:
Համբարձում Արզանյան
Ֆեյսբուքի օգտատեր Վոլոդյա Գալստյանը մի գրառում է կատարել իր էջում: Հիմքեր ունեմ ենթադրելու, որ այդ գրառումը անմիջապես կապված է այս քննարկման հետ և մեջբերում եմ գրառումն այստեղ. Վոլոդյա-Արին Գալստյան Հետաքրքրության աստիճանի առնետային / կռիսական/ մի բան կա էս Ֆեյսբուքյան և , ընդհանրապես, համացանցային սոցիալական կայքերում. մի ավանակի մեկը կարող է փողոցում ամեն օր քեզ կենդանի-կենդանի հանդիպել ու մի ճմրթված բարև շպրտելով առանց բան ասելու թսկած հեռանալ, ու մեկ էլ հանկարծ Ֆեյսբուքում՝ դեմագոգ առաքյալի ամբարտավանությամբ, հանրային մեղադրողի դափնի վաստակելու մարմաջից էշացած, ի տես աշխարհի հռետորական հարցապնդումներ կատարել այնպիսի բաների մասին, որոնք իր քթի հոտոտելիքը հաստատ չեն դառնա ոչ վերտուալ իրականության մեջ.... Է, եթե ասող ես, տեղում հարցրու, պատասխանը ստացիր, թե չէ....Ասենք՝ինչ իմանաս, մարդ կա մարդ է, մարդ էլ կա սրա-նրա վրա գրելուց է սեռական հաճույք ստանում....Կներեք՝ առաջին ու վերջին անգամ, սիրելի ֆեյսբուքականներ, որոնցդ աչքերին կզարնեն այս տողերը..., /իհարկե ներումնահայցս չի վերաբերվում խնդրո առարկա ավանակներին, որոնք իրենց հերթին գիտեն ինչի մասին է խոսքը, ում մասին, և որոնք հրավիրվում են առերես զրույցի... Պատասխանը` հաջորդիվ...
Քաշաթաղցի
ամոթ է վերջացրեք: ես լավ գիտեմ վարչակազմի ղեկավարին, նա լավ մարդ է: Նա նման հարցում միլիցիա չէր տա: անուն գիտեք ասեք, եթե ճիշտ եք: Ես չեմ հավատում ձեզ:
Մեր ուշադրության կենտրոնում եք
Քաշաթաղի հարգարժան վարչակազմին խնդրում ենք անհապաղ պաշտոնական մեկնաբանություն տալ այս հայտարարության` թե իրավական կողմին, թե բարոյական: Եթե նրանց կողմից չեղավ մեկնաբանում, ապա այս հայտարարությունը կընդունվի ի գիտություն:
KAREN KOVSAKANCI
Ay qez baaaaaaaaan!!!!!!!!!!!!!!!!!!!!! Karoxa et xexch mardun daten menq mnanq aranc varord u amsi 31-in chgnanq Dadivanq? Ba tenc ban kanen, amot a amot, poxanak mi gorc el avel charen, mard@ vogevorvi u ira barekamneric mekin el hamozi beri stex, datum en?
Համբարձում Արզանյան
Անձամբ իմ անունից. հետգրություն. “Վերաբնակեցման գործում մեծ ավանդ ունեցող” մեկը վերջերս իրականացրել է աշխատանքներ, որոնց արդյունքում պարզել է, որ Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի վարորդը համատեղությամբ աշխատում է նաև Բերձորի քաղաքապետարանում: Համարելով, որ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԵՐԿՈՒ ՏԵՂ ԱՇԽԱՏԵԼԸ, որպես մեծագույն հանցանք, առնվազն պետք է քննվի ոստիկանության կողմից, միաժամանակ` լինելով վերաբնակեցման “ճշմարիտ” ընթացքի անմնացորդ “ջատագով”, սույն անձը չի վարանել և անհապաղ ահազանգ է բարձրացրել այդ աղաղակող ապօրինության վերաբերյալ: Զերծ եմ մնում այս վերջին դեպքին իրավական որևէ մեկնաբանություն տալուց. դա կանեն իրավապահ մարմինները: Սակայն, միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում, մատնացույց անելով հարցի բարոյական կողմը, նշել. անձը, որի քրտնաջան աշխատանքի շնորհիվ բացահայտվել է իրավամբ “դարի հանցագործություն” համարվող այդ արարքը, ԻՆՔԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՏԵՂ: Բա գետինը չես մտնու՞մ...
Մտահոգ մարդիկ
Ինքս իրավաբան չեմ, սակայն գիտեմ, որ նման հարցը ոստիկանության լուծելիք հարցը չէ: Նաև գիտեմ, որ ոչ միայն Քաշաթաղի, այլ նաև ողջ Ղարաբաղի օրինապահ համակարգը աշխատում է շատ բարձր մակարդակով: Այդ հերոսի անունը իսկապես պետք է վ ստուդիու բերել և հասկացնել, որ Ղարաբաղի օրինապահ մարմինները զբաղված են ավելի լուրջ գործերով` իսկական հանցագործներ բռնելով: Իսկ նման հերոսները միայն խանգարում են նրանց իսկական աշխատանքը կատարելու գործին և ստվեր գցում նրանց մեծ ջանքերով ձեռք բերված իմիջի վրա: Այնպես, որ վ ստուդիու... Հա, մեկ էլ մի բան, բա ձեր մարզպետը գիտի, ինչա կատարվում:
բերձորցի
Տղերք, անուն ասեք, ազգը պետք է իմանա իր հերոսների անունները: “Վերաբնակեցման գործում մեծ ավանդ ունեցող”-ին` վ ստուդիու:
Գոռ
Ասեմ, որ վարորդի աշխատավարձը` երկու տեղը միասին վերցրած, մոտ 90-հազար է: Ինչքանով ես եմ տեղեկացված, սույն անձի` ահազանգողի մի տեղի աշխատավարձը ավելին է քան վերոնշյալ վարորդի երկու տեղից ստացված աշխատավարձը: Բա գետինը չես մտնում:
Շարունակություն
3. Հետաքրքրության աստիճանի ԱՆՀԱՄԱՐԺԵՔ մի բան կա էս ֆեյսբուքյան և, ընդհանրապես, համացանցային սոցիալական կայքերում. Մարդը ԱՇԽԱՏԵԼ Է (ՉԻ ԳՈՂԱՑԵԼ, ՉԻ ԹԱԼԱՆԵԼ, ՍՐԱ-ՆՐԱ ՏԱԿԸ ՉԻ ՓՈՐԵԼ), ԱՇԽԱՏԵԼ Է երկու տեղ, տուն, ընտանիք է պահել, երկու տեղից ավելի քիչ աշխատավարձ է ստացել, քան սիրասունդ մի տեղից է ստանում իր չգիտեմ որ արժանիքի համար, ու այդ մարդու աշխատածով հիմա ոստիկանությունն է զբաղվում` սիրասունիդ ու իր մնացած “հայրերի” ստալինյան մեթոդաբանության շնորհիվ, իսկ դու եկել և քո սևությունն ուզում ես ծածկել փողոցային լակոտին վայել բառամթերքո՞վ: Ամոթ է, Վոլոդյա-Արին Գալստյան: Ֆեյսբուքում տռճիկ տալու փոխարեն ավելի կառուցողական կլիներ, եթե սիրասունիդ կանչեիր մոտդ ու ասեիր` ՍԻՐԱՍՈՒՆ, ԲԱ ԳԵՏԻՆԸ ՉԵՍ ՄՏՆՈՒ՞Մ...
Պտահական ընթերցող
Եթե կարելի է միքիչ ավելի պարզեցրեք, թե ինչից ելնելով են ազատել նշված վարորդին և ինչ հիմքով
Համբարձում Արզանյան
Իմ պատասխանը Վոլոդյա-Արին Գալստյանին. Հավատարիմ եմ մնում հայտարարությանը, որի ստորագրողներից մեկը ես եմ` չեմ պատասխանելու անհեթեթ վիրավորանքներին, որոնց մեջ եղած միակ ճշմարտությունն այն է, որ դրանք հեղինակի հոգու արտացոլումն են.... ՔԱՇԱԹԱՂՑԻ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ՎՈԼՈԴՅԱ-ԱՐԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ.... Արդեն նշեցի, որ հիմքեր ունեմ ենթադրելու, որ Ձեր հոգու ընդվզումն անմիջական առնչություն ունի այս հարթակում քննարկվող նյութի հետ: Առանց բոլոր հիմքերին անդրադառնալու, նշեմ միայն, որ մեկնաբանությանս “հերոսը” Ձեր հարազատ փեսան է: Գովելի է, երբ հայրական գորովանքով եք վերաբերվում Ձեր փեսային, բայց հայրական պարտականություննների մեջ ավելի կարևոր մի բան կա, հուսով եմ` չեք մոռացել. հայրերը պետք է որդիներին հնարավորինս հետ պահեն քստմնելի, ստոր, զազրելի արարքներ կատարելուց: Իսկ հիմա` անցնեմ բուն պատասխանիս. 1.Հետաքրքրության աստիճանի ՏԳԵՏ մի բան կա էս ֆեյսբուքյան և, ընդհանրապես, համացանցային սոցիալական կայքերում. Մարդը նեղվում է, որ իրեն Ֆեյսբուքում հարց են տալիս, բայց հարց տվողին հանդիպելու ու պատասխանելու փոխարեն Ֆեյսբուքից կեղտոտ բառեր է շաղ տալիս աներհոր բերանով:
Շարունակություն
2.Հետաքրքրության աստիճանի ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ մի բան կա էս ֆեյսբուքյան և, ընդհանրապես, համացանցային սոցիալական կայքերում (ոչ համացանցային կայքեր էլ կա՞ն). Աներհայրը բողոքում է, որ առերես չեն խոսում ու միայն հրապարակային հարցեր են տալիս իր սիրասուն փեսային: Հարգելիս, սիրասունդ, երևի ամաչել (եթե, իհարկե, դեռ ամոթ ունի) կամ էլ որդիական հնազանդությամբ քաշվել է հայտնել քեզ, որ ԱՌԵՐԵՍ խոսել եմ իր հետ (վկաների ներկայությամբ): Եվ այդ առերես խոսակցության ընթացքում խնդրել եմ սիրասունիդ, որ իմ ներկայությամբ այլևս չօգտագործի ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը և ստացել հաստատական պատասխան (կրկնում եմ` վկաների ներկայությամբ): Եվ եթե սիրասունին այդ մասին չեմ գրել Ֆեյսբուքում, ապա միայն իր “ջահելությունը” հաշվի առնելով: Հիմա դու հայտարարում ես, թե ինչ-որ մեկը խուսափու՞մ է առերես խոսակցությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter