«Հայկական ժամանակ». ինտերվենցիա
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի միջին կշռված գինը գործարքների ընթացքում կազմել է 411 դրամ 42 լումա, բայց փակման գինը՝ 410 դրամ 75 լումա: Կարելի է պնդել, որ ՀՀ Կենտրոնական բանկը միջամտություն է իրականացրել:
Խնդիրն այն է, որ գործարքների ծավալը բավականին մեծ է եղել՝ մոտ 16 միլիոն դոլար: Սա անհամեմատ մեծ է վերջին շրջանում բորսայում իրականացվող օրական գործարքների միջին ծավալից, ինչն էլ հնարավոր է դարձնում պնդումները, որ ՀՀ Կենտրոնական բանկը, դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով, դոլարային ինտերվենցիա է իրականացրել:
Սա պայմանավորված է նրանով, որ ներքին շուկայում արտարժույթի նկատմամբ խոշոր պահանջարկ է առաջացել: Սա իր հերթին կարող է պայմանավորված լինել երկու գործոնով. կամ արձանագրվել է արտարժույթի մեծ արտահոսք, կամ ինչ-ինչ պատճառներով նվազել է արտարժույթի ներհոսքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել