HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». դեպի աթարով Հայաստան

Երեկ Արարատի մարզի Ջրաշեն գյուղից տարել են ընտրություններից առաջ բերված գազի խողովակները և գյուղացիներին ասել. «Րաֆֆուն եք ընտրել. թող նա էլ ձեր գազն անցկացնի»:

«ՉԻ» - Հիշո՞ւմ եք, մի երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե բոլորի նախագահն է լինելու: Փաստորեն, սուտ էր ասում: Բայց գաղափարն ինքնին վատը չէ: Օրինակ՝ թող Րաֆֆիին ընտրածները հարկեր վճարեն ոչ թե պետությանը, այլ անձամբ Րաֆֆիին, Բագրատյանին ընտրածները՝ Բագրատյանին, և այդպես շարունակ:

Իսկ ընդհանրապես հետագայում նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար կարելի է փոխզիջումային լուծումներ գտնել: Օրինակ՝ բոլոր այն գյուղերում, որտեղ հաղթել է Րաֆֆին, կարելի է գազի սակագինը մի 20-30 տոկոսով բարձրացնել: Կամ օրենքում փոփոխություններ կատարել և որոշել, որ սրանից հետո համապետական ընտրություններին կարող են մասնակցել միայն գազաֆիկացված բնակավայրերը: Դա ավելի ազնիվ կլինի:

Հ.Գ. Եթե իշխանություններն իսկապես որոշել են գազից զրկել բոլոր այն բնակավայրերը, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվել է, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանը հարյուր տոկոսով անցնում է աթարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter