HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». մայրն ուշքի չի գալիս

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ձերբակալված Սամվել Հարությունյանի մայրը՝ Ռոզա Գալստյանը, ի տարբերություն նույն կասկածանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի զոքանչի՝ 51-ամյա Կարինե Էլչակյանի, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե չի կարող որևէ մեկին մեղադրել իր տղայի ձերբակալության մեջ, քանի որ նա թշնամիների չի ունեցել:

«Ես միայն մի բան գիտեմ, որ իմ տղան կապ չունի այս ամենի հետ, ու սա կարող է ինչ-որ մեկի ձեռագիրը լինել: Չգիտեմ, թե ով կարող է լինել այդ մեկը, անգամ կասկածներ չունեմ»,- ասաց տիկին Ռոզան:

Մյուս ձերբակալվածի հարազատները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել էին, որ մահափորձի պատվիրատուն նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն է: Այս գործի քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, որը, ըստ Հայրիկյանի, «բավարար անկախություն չունի»:

Լուս.՝ ձախից Սամվել Հարությունյան և Խաչատուր Պողոսյան

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Պարզից էլ պարզ է, որ սպանության պատվիրատուն ընտրությունների ելքով գերշահագրգռված, ընտրակեղծիքներին հույսը դրած կողմն է: Մեծ շահ ունի նա, ով ընտրություններում միլիոնավոր դոլարների ընտրակաշառքներ է բաժանել, ով գաղափարներ ունեցող առավելագույնս խանգարող թեկնածուի ձայները քչացնելու համար, նրա դեմ իր կարծիքով գրագետ, ու պարկեշտ այլ թեկնածուներ է նշանակում, մամուլով ամեն կերպ վարկաբեկում ...: Ով վախենում է թե իր դրած թեկնածուն Սասունցի Դավիթին հիշելով իր դեմ դուրս կգա, և ապահովության համար, նրա շրջապատի մարդկանց գումար տրամադրելով մարդասպան է դարձնում: Եվ եթե ես ճիշտ եմ, ապա չի բացառվում, շատ շուտով այս հանցագործներից մեկը ոչ թե դատապաշտպանին այլ ,,ինքնասպանությանը,, կդիմի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter