
«Վրաստանի հայ համայնքը» նոր կառավարության անդամների հետ քննարկել է վիրահայության խնդիրները
Մարտի 4-ին «Վրաստանի հայ համայնքի» վարչության ներկայացուցիչները հանդիպեցին և Վրաստանում իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կոալիցիայի քաղաքական քարտուղար Սոզար Սուբարիի հետ: Հանդիմպանը նաև ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը և կուսակցությունը ներկայացնող այլ անձինք:
Հանդիպման հիմնական նպատակն էր նոր կառավարության ներկայացուցիչներին ծանոթացնել վիրահայության խնդիրների մասին «Վրաստանի հայ համայնքի» տեսակետին, առաջարկել խնդիրների լուծման ուղիները, իմանալ նրանց տեսակետը և համագործակցելով գալ ընդհանուր հայտարարի:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրի կառավարման գործընթացում ազգային փոքրամասնությունների (հայերի) մասնակցության թեման, միջնակարգ և բարձրագույն կրթական համակարգում առկա խնդիրները, ինչպես նաև մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հնարավորությանը վերաբերվող հարցեր: Այս մասին հայտնում է «Վրաստանի հայ համայնքի» մամուլի ծառայությունը:
Մեկնաբանել