Հայկական «Լուռ երկխոսություն» ֆիլմն ընդգրկվել է «Կոկստե» փառատոնի լավագույն տասնյակում (վիդեո)
Հայկական «Լուռ երկխոսություն» կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Կոկստե» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի լավագույն տասնյակում:
«Լուռ երկխոսությունը» նովել է ռեստորանում ճաշող երկու զույգերի մասին: Նրանք կորցրել են միմյանց հանդեպ հետաքրքրությունն, իսկ փրկությունը փնտրում են դիմացի սեղանի շուրջ նստածների մեջ:
Ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Հովսեփյանը տեղեկացնում է, որ առաջիկայում ֆիլմը կմասնակցի այլ փառատոնների ևս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել