Սիրիահայ 35 բուժաշխատող իր մասնագիտությամբ աշխատանք է գտել
Սիրիայի հայտնի իրադարձություններից հետո Հայաստան ժամանած սիրիահայերի թվում քիչ չեն բժիշկները, դեղագետներն ու բուժքույրերը։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ինչպես յարաքանչյուր ամիս, մարտի առաջին շաբաթ օրը նույնպես ընդունեց սիրիահայ բժիշկներին, ծանոթացավ նրանցից յուրաքանչյուրին հուզող խնդիրներին։
Մեկ անգամ ևս ճշգրտվեցին նախարարությունում սիրիահայ այն գործընկերների մասին հավաքագրված տվյալները, ովքեր դեռևս չեն ապահովվել աշխատանքով, նրանցից ով ինչ մասնագիտություն ունի և որ ոլորտում է նախընտրում աշխատել։ Նրանց աշխատանքի տեղավորելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Մինչ օրս ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչությունում գրանցվել է աշխատանք փնտրող 70 սիրիահայ բուժաշխատող, որոնցից 35-ն արդեն աշխատանք ունի: Սիրիահայերը ընդգրկվում են նաև Հայաստանի առողջապահական համակարգի կառավարման ոլորտում:
Նախարարի առաջարկով սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանն ընդգրկվել է ՀՀ աողջապահության նախարարության կոլեգիայի կազմում։ Սիրիահայ մեկ այլ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ աշխատակազմի կենտրոնական ապարատում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել