HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 երիտասարդ

Մարտի 4-ին ոստիկանության ծառայողները կողոպուտ կատարելու կասկածանքով Երևանի Էրեբունու փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռուբեն Բ.-ին, 1991 թ. ծնված Հովսեփ Ա.-ին, 1991 թ. ծնված Ռաֆայել Ս.-ին և բաժին են հրավիրել 1984 թ. ծնված Արթուր Չ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը Արթուր Չ.-ի և նրա ընկերոջ' Հովսեփ Ա.-ի հետ հանդիպման ժամանակ Ռաֆայել Ս.-ն և Ռուբեն Բ.-ն գումար են պահանջել, իսկ երբ Արթուր Չ.-ն հրաժարվել է, Ռուբեն Բ.-ն բռունցքով հարվածել է նրան և սպառնալիքների միջոցով գումար վերցրել:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter