Վրաերթ մահվան ելքով. վարորդին դեռ չեն գտել
Երեկ գիշերը՝ ժամը 23:10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղի մոտ վրաերթ է տեղի ունեցել: Պարզվել է, որ դրանից մոտ 10 րոպե առաջ անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել 46-ամյա Արմեն Մակարյանին, որը տեղում մահացել է:
«Կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել