HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննախադեպ կրթաթոշակային ծրագիր՝ հայ ուսանողների համար

Մարտի 6-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա հանդիպում Քեմբրիջ Էդուքեյշն Գրուփի Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ Քրիս Բրոդհարսթի հետ, ով կներկայացնի Հայաստանում առաջին անգամ անցկացվող աննախադեպ կրթաթոշակային ծրագիրը Անգլիայի և Բոսթոնի Քեթս քոլեջում ուսանելու համար:

Հանդիպմանը ներկա կլինեն նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Հայ-բրիտանական բիզնես պալատի և «Գոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները:

«Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը Քեմբրիջ Էդուքեյշն Գրուփի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ հայտարարել է կրթաթոշակային ծրագիր 14-16 տարեկան դպրոցականների շրջանակում` Անգլիայի և Բոսթոնի Քեթս քոլեջում  ուսանելու համար:

Այս տարի ծրագրին դիմել և մասնակցել է 11 հայ աշակերտ, որոնցից մեկ լավագույնին առաջին անգամ հնարավորություն կընձեռվի ստանալ 100%, իսկ մնացած ուսանողներին մինչև 50% կրթաթոշակ Բոսթոնի, ինչպես նաև մեկ ուսանողի 50% կրթաթոշակ Քենթերբերիի, և մինչև 20% կրթաթոշակ Լոնդոնի և Քեմբրիջի Քեթս քոլեջում ուսանելու համար:

Քնությունները տեղի են ունեցել երկու փուլով: Առաջին փուլը կայացել է ս.թ. փետրվարի 26-ին և ներառել անգլերենի թեստային աշխատանք և մաթեմատիկա անգլերենով: Քնությունների երկրորդ փուլը` հարցազրույց Քեմբրիջ Էդուքեյշն Գրուփի Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ Քրիս Բրոդհարսթի հետ, տեղի կունենա մարտի 5-ին: Անմիջապես հարցազրույցից հետո կհայտարարվեն հաղթողների անունները և կրթաթոշակի չափը:

Քեթս քոլեջը, որը հիմնադրվել է 1952 թ., համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի մասնավոր ավագ դպրոցը: Այն շրջանավարտներին շնորհում է միջազգային բակալավրիատի որակավորում (IB Diploma), A levels-ի որակավորում և միջնակարգ կրթության միջազգային վկայական (IGCSE):

Բոստոնի Քեթս ակադեմիան իր դռներն է բացել 2012թ. սեպտեմբերին և պատրաստում է ուսանողներին իրենց ուսումը շարունակելու աշխարհի լավագույն համալսարաններում:

Ծրագրի ադմինիստրատիվ աշխատանքները կազմակերպում և իրականացնում է Հայաստանում Քեմբրիջ Էդուքեյշն Գրուփի ներկայացուցիչ Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter