HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետից խնդրում են 1300 քառ. մետր տարածք՝ 50 սոսի տնկելու համար

«Համայկական բնապահպանական ճակատը» Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հղել է նամակ, որում ասվում է.

«Հարգելի պարոն քաղաքապետ,

Փաստելով Երևան քաղաքի կանաչ, հատկապես ծառապատ տարածքների սակավությունը և հաշվի առնելով ծառատունկի համար բարենպաստ եղանակային պայմանները՝ խնդրում ենք Երևան քաղաքում մեզ տրամադրել 1300 քառ/մ տարածք՝ 50 հատ սոսի տեսակի ծառ (6x6 յուրաքանչյուր ծառի համար) տնկելու համար:

Կարծում ենք, որ քաղաքապետարանն ավելի ճշգրիտ կարող է ասել, թե քաղաքի առավելապես որ հատվածը նման պուրակի կարիք ունի և ապահովվա՞ծ է արդյոք ոռոգման համակարգով:

Մեր կողմից առաջարկում ենք ընտրություն կատարել հետևյալ տարածքներից որևէ մեկում.

  1. Օղակաձև զբոսայգի
  2. Նորք-Մարաշի լանջը (կունենա նաև հողապաշտպան նշանակություն)
  3. «Ֆիրդուսի» շուկայի հետևի մասը (որը պետք է ազատվի աղբից)
  4. Մոնումենտի լանջը (կունենա նաև հողապաշտպան նշանակություն)
  5. Էրեբունի թանգարանի մոտ Խ. Դաշտենցի փողոցի հարևանությամբ (հետագայում ծառերի քանակը ավելացնելու դեպքում կծառայի որպես սանիտարական գոտի):

Նախաձեռնող խումբը պատրաստ է իր վրա վերցնել տնկիների տրամադրումը, տարածքի նախնական բարեկարգումը, ծառերի տնկումը, ինչպես նաև հետագա խնամքը, մասնավորապես պարբերաբար ջրելը: Ցանկալի է օժանդակություն տնկիների համար փոսեր փորելու աշխատանքներում:

Ակնկալում ենք սեղմ ժամկետներում ստանալ Ձեր դրական պատասխանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter