Հայաստանում կանցկացվի Եվրոպական ժառանգության օրերի համակարգողների տարեկան հավաքը
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվի Եվրոպական ժառանգության օրերի համակարգողների տարեկան հավաքը Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում:
Հայաստանը կհյուրընկալի մշակութային ժառանգության ոլորտում գործող պաշտոնատար անձանց, հանրաճանաչ մշակութային գործիչների, Եվրոպական ժառանգության օրերի համակարգողների եվրոպական շուրջ 50երկրից:
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ փետրվարի 26-27-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների հանդիպումը: Այն նպատակաուղղված էր համակարգողների միջև փորձի փոխանակման և մշակութային երկխոսության հաստատմանը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում առկա խնդիրների քննարկմանն ու առաջխաղացումների արձանագրմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել