
Ընդդիմության հանրահավաքը մեկնարկեց (լուսանկար)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով 2-րդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է:
Այն բացեց հենց ինքը՝ Հովհաննիսյանը, եւ ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները դարձան հակասահմանադրական հանցագործության մասնակից, քանի որ ճանաչեցին հայաստանյան կեղծված ընտրությունների արդյունքները՝ ելնելով աշխարհաքաղաքական շահերից: Ու քանի դեռ այս երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարները չեն վերանայել իրենց մոտեցումները, իրենք էլ չեն ընդունում Մինսկի խմբի լիազորությունները:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ վերջերս ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունների եւ «Սարդարապատ» շարժման հետ տեղի ունեցած հանդիպումներին եւ ասաց, որ կհանդիպի նաեւ ՀԱԿ-ին, եթե վերջինիս ղեկավարությունը պատրաստ լինի:
Իսկ օրակարգում, ըստ Հովհաննիսյանի, ժողովրդի սահմանադրական իրավունքի իրացումն է, որն 1995 թվականից այս կողմ այդպես էլ իրականություն չի դառնում, բայց այս անգամ, բանախոսի վստահեցմամբ, «նահանջ չի լինելու»:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարները՝ Սոնա Սիմոնյանի
Մեկնաբանել