HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղավոր է ճանաչվել առանձին դաժանությամբ սպանություն կատարելու մեջ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել Կապան քաղաքի բնակիչ, 1927թ. ծնված Հ.Ծատուրյանին առանձին դաժանությամբ սպանելու համար Կ.Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել երկարատև ազատազրկման:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն՝ Կ.Նավասարդյանը, օգտվելով Հ.Ծատուրյանի միայնակ բնակվելու և տարեց լինելու հանգամանքից, վերջինիս բնակարանում բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին:

Բացի դրանից՝ ֆիզիկական տառապանքներ պատճառելու նպատակով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել գլխին, այնուհետև առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով և ոտքերով հարվածները՝ կոտրելով Ծատուրյանի վեց կողոսկրերը և պատճառելով գանգուղեղային փակ տրավմա: Պատճառված վնասվածքների հետևանքով Հ.Ծատուրյանը տեղում մահացել է:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մարտի 1-ի դատավճռով Կ.Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter