Մահացել է Վենեսուելայի նախագահը
58 տարեկանում օնկոլոգիական հիվանդությունից մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Երկրի առաջնորդի մահվան մասին հայտարարել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:
Վենեսուելայում հայտարարվել է 7-օրյա սուգ: Չավեսի վերջին հրաժեշտի պետական արարողությունը կտևի 3 օր: Հուղարկավորությունը նախատեսված է մարտի 8-ին:
2011թ. հունիսին Չավեսն առաջին անգամ հայտարարեց, որ պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ: Նա 4 անգամ վիրահատվել էր Կուբայում, իսկ վերջերս անցնում էր քիմիաթերապիայի կուրս:
Ուգո Չավեսը Վենեսուելայում անցկացված ընտրություններում վերընտրվել էր 2012թ. վերջին, բայց հիվանդության պատճառով ի վիճակի չեղավ մասնակցել երդմնակալության արարողությանը:
«Չավեսը պոպուլիստ, իր յուրօրինակ ոճն ունեցող հեղափոխական առաջնորդ էր»,- նշում է CNN-ը:
Նախագահի ժամանակավոր պարտականությունները ստանձնել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն: Վենեսուելայում նախագահի արտահերթ ընտրություններ կանցկացվեն 30 օրից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել