HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Տեր-Պետրոսյանը մերժել է Րաֆֆու առաջարկը

Թերթի տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման առաջարկ է արել թե Գագիկ Ծառուկյանին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն, ի տարբերություն Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանը մերժել է հանդիպման առաջարկը: Ի՞նչ պատճառաբանությամբ. թերթը փորձել է պարզել «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից: Վերջինս ասել է, որ ինքը «տեղյակ չէ եւ առաջին անգամ է լսում այդ մասին»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նոր հանդիպմանը, ապա Խուրշուդյանն ասել է, թե բացի նրանից, որ իրենք երեկ Սերժ Սարգսյանին հրավիրել էին գալ Ազատության հրապարակ, հանդիպման այլ հեռանկար այս պահին չկա: 

Այդուհանդերձ, թերթի իշխանական աղբյուրները պնդում են, որ եւս մեկ հանդիպում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ տեղի կունենա, սակայն արդեն ՍԴ-ում Հովհաննիսյանի հայցի քննությունից  եւ որոշումից հետո: Քննարկումն ըստ ամենայնի կվերաբերի նաեւ օրերս խորհրդարանում կիսատ մնացած ընդդիմադիր ընդհանուր օրակարգին՝ «Ժառանգության» եւՀՅԴ-ի արած երեք առաջարկություններին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter