HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». իրեն նեղություն չի տվել այցելել Եռաբլուր

Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, չեն այցելել Եռաբլուր՝ սպարապետի շիրիմին: Ու սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանում Ս. Սարգսյանի քարոզչական տեսահոլովակներում ցուցադրելով կադրեր, այդպես Վազգենի անունն օգտագործելով՝ փորձում էին տպավորություն ստեղծել, թե սպարապետն ու Ս. Սարգսյանը մարտական ընկերներ են եղել: Ավելին՝ Ս. Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանն էլ, ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմում էր, թե ինչպես է Ս. Սարգսյանը 1999 թ. հոկտեմբերի 27-ին, իմանալով սպարապետի սպանության մասին, լացել: Այնինչ երեկ նույն Ս. Սարգսյանը, գտնվելով Երեւանում, իրեն նեղություն չի տվել այցելել Եռաբլուր՝ մարտական ընկերոջ շիրիմին, այլ ընդամենը ծաղկեպսակ է ուղարկել: Թերթը նշում է, որ Եռաբլուր են եկել միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր տեղակալներով եւ ՊՆ Սեյրան Օհանյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter