HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն աքսորու՞մ է փեսային

Երեկ թերթը տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանն իր փեսային՝ Միքայել Մինասյանին, ով Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր եւ քարոզչության գծով պատասխանատուն, որոշել է դեսպան նշանակել: Ըստ այդ տեղեկությունների՝ Սարգսյանը փեսային գործուղելու է Վատիկան: Թերթը նշում է, որ Վատիկանում ՀՀ դեսպանը Վիգեն Չիթեչյանն է: Թե ինչով է պայմանավորված սույն որոշումը, առայժմ թերեւս կարելի է միայն ենթադրություններ անել: Չի բացառվում, որ Սարգսյանը որոշել է պատժել փեսային՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների՝ Սերժ Սարգսյանի համար խայտառակ արդյունքների համար: Ըստ այդմ՝ արդյունքներին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն իսկապես չէին սպասում, եւ դա մեծ անակնկալ էր նրանց համար:

Սպասվում էր, որ Սերժ Սարգսյանի հարամանագիրը՝ Միքայել Մինասյանին դեսպան նշանակելու մասին, պետք է հրապարակվեր հենց երեկ: Սարգսյանի պաշտոնական կայքում, սակայն, այդպես էլ նման տեղեկություն չհայտնվեց: Հավանականություն կա նաեւ, որ Միքայել Մինասյանին, այդուամենայնիվ, կհաջողվի համոզել աներոջը՝ հետ կանգնել իր որոշումից: Արդյոք Սերժ Սարգսյանն իր որոշման մեջ հաստատուն կլինի, թե Մինասյանին կհաջողվի ազդել աներոջ որոշման վրա, պարզ կդառնա առաջիկա օրերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter