HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մտքի տիտանը

Գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, թե նախագահական ընտրություններն անցել են ազատ ու արդար, «հիմա էլ ամենաառաջադեմ ժողովրդավարական պետություններին բնորոշ հետընտրական պրոցեսներ են»: 

«ՉԻ»- Ճիշտ կլինի, որ լրագրողներին արգելեն հարցազրույց վերցնել գեներալ Մանվելից, որովհետեւ դա խարխլում է մեր պետականության հիմքերը: Էլ ավելի անհարմար բան է ստացվում, երբ գեներալը ոչ միայն հարցազրույց է տալիս, այլեւ փորձում է մտքեր հայտնել:

բայց մի հարցում նա, իհարկե, իրավացի է (ինչպե՞ս կարող է գեներալ Մանվելն իրավացի չլինել): Առաջադեմ, ժողովրդավարական պետություններում ճիշտ այսպիսի հետընտրական պրոցեսներ են ընթանում: Ընդդիմության թեկնածուն հայտարարում է, որ ինքն է հաղթել, հանրահավաքներ է անցկացնում, իսկ երբ ուսանողները փորձում են դասադուլ անել, տեղի «ախալքալաքցիները» (ԱՄՆ-ում՝ տեխասցիները, Ֆրանսիայում՝ պրովանսցիները եւ այլն) հարձակվում են նրանց վրա: Միայն մի աննշան տարբերություն կա. ժողովրդավարական պետություններում, որպես կանոն, հաղթող է հռչակվում նա, ով հաղթել է: Իսկ մեզանում, չգիտես ինչու, միշտ հակառակն է լինում: Իսկ մնացած հարցերում՝ ոչ մի տարբերություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter