HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահին

Մարտի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևանում պաշտոնական այցելությամբ գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին հայ-գերմանական հարաբերությունների բարձր մակարդակի՝ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, գիտակրթական և մշակութային փոխանակումների կապակցությամբ։ Որպես բարեկամական հարաբերությունների ընդլայնման կարևոր ձևաչափ երկուստեք ընդգծվեց խորհրդարանական ակտիվ համագործակցության կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, իրականացվող ծրագրերի և Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Բունդեսթագի ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Նորբերթ Լամերթը բարձր գնահատեց Աֆղանստանում անվտանգության աջակցման ուժերի գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայությունը:

Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter