
Օլիգարխի հայցն ընդդեմ «Իրավունքի» դատարանը մերժեց
Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Ռ. Ափինյանի վճռեց.
Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի` ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության` «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը «Իրավունք» թերթում սույն գործով դատարանի վճիռը լրիվ կամ մասնակի հրապարակելուն պարտավորեցնելու, «Իրավունք» թերթի 22.02.2011 թվականի 13 համարի երկրորդ էջի «Կլորիկ գումա՞ր է «կրվել»» խորագրով հոդվածի վերաբերյալ հայցվորի կողմից ներկայացված պատասխանը հրապարակելուն պարտավորեցնելու, «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով իր պատվին և արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցման գումարի, ինչպես նաև «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից 586.000 դրամ` փաստաբանական ծառայության վճարի, 68.000 դրամ` որպես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին հայցն ամբողջությամբ մերժել` անհիմն լինելու հիմքով:
Տիգրան Գրիշայի Արզաքանցյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 10.000 (տաս հազար) ՀՀ դրամ` որպես գործով չվճարված պետական տուրքի գումար:
Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ դատարանը մերժում է օլիգարխի հայցն ընդդեմ լրատվամիջոցի:
«Իրավունք» թերթի խմբագրություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել