HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է սամբոյի Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունը

Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում մեկնարկում է սամբոյի Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, ՀՀ մարզերի և ԼՂՀ լավագույն մարզիկների:

Մարտի 6-ին մայրաքաղաք կժամանեն մասնակիցները, կգրանցվեն, տեղի կունենա մրցավարական խորհրդակցություն, մարզիկների կշռում, իսկ մարտի 7-ին կկայանան պատանեկան առաջնության գոտեմարտերը,  8-ին՝ երիտասարդական:

Հաղթողները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով և մեդալներով:

Առաջնության արդյունքում վերջնականապես կձևավորվեն ապրիլի 11-ից 15-ը Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների կազմերը, ինչպես նաև՝ հուլիսի 6-ից 17-ը՝ ՌԴ Կազան քաղաքում անցկացվելիք  Ունիվերսիադա 2013-ի հայաստանցի ուսանող մարզիկների ցուցակը:

Գոտեմարտերի սկիզբը ժ. 10:00-ին, հասցեն՝ Երևան,  Կողբացու, 69: Մուտքն ազատ է:

Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter