HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիպով հիվանդների թվի աճ է գրանցվել

Առողջապահության նախարարության կողմից իրականացվում է սուր շնչառական վարակների և գրիպի հիվանդությունների ամենօրյա մոնիթորինգ: Ըստ այդմ` Երևանում կա սուր շնչառական հիվանդություններով տառապող 342 հոսպիտալացված հիվանդ: Թոքաբորբով հիվանդների թիվը 121-ն է:

«Վերջին շաբաթվա տվյալներով` արձանագրվել է առաջնային բժշկական պահպանման կազմակերպություններում և շտապ օգնության կանչերի դիմելիության բավական մեծ աճ: Անցյալ շաբաթվա համեմատ կրկնակի աճ ունենք: Եթե անցյալ շաբաթ գրանցվել է 5022 դեպք, ապա այս շաբաթ` 10600»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիգենիկ և հակահամաճարակային  հսկողության տեսչության պետ Արտավազ Վանյանը: Ըստ նրա` սա խոսում է ոչ թե դեպքերի կտրուկ աճի, այլ բնակիչների ակտիվ դիմելիության մասին. «Առաջնային բժշկական կազմակերպություններին դիմելիության ակտիվությունը  լուրջ կանխարգելիչ միջոցառում է համարվում, քանի որ զերծ ենք մնում հետագա բարդություններից: Դա է վկայում նաև մեր կողմից իրականցված մոնիթորինգը»:

Անդրադառնալով դպրոցներին և մանկապարտեզներին` նշեց. «Դպրոցներում և մանկապարտեզներում ևս իրակացվում է ամենօրյա մոնիթորինգ: Որոշ դպրոցներում կա հիվանդության ակտիվացում, բայց դա մասսայական բնույթ չի կրում: Առողջապահության նախարարությունը քննում է այդ հարցը»:

Վանյանը խորհուրդ տվեց թեթևակի գանգատների դեպքում դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի խոսքերով` քաղաքացիների վստահությունը բժիշկների հանդեպ մեծացել է, մանավանդ, երբ համապատասխան դեղամիջոցը անվճար է տրամադրվում. «Մենք ունենք շատ հետաքրքիր իրավիճակ. հիվանդների թիվն ավելացել է, բայց հիվանդանոցներում և վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թվի կտրուկ նվազում ունենք: Այսօր ծանր հիվանդներ չունենք»: Նա նշեց, որ մահացության երկու դեպք է գրանցվել, որի մասին նախընտրեց չխոսել:

Արև Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter