HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուրանոցների սակավության պատճառով որոշ ծառայություններ թանկացել են

Կովկասյան զբոսաշրջային 12-րդ ցուցահանդեսի արդյունքները ամփոփելով՝ այսօր լրագրողներեի հանդիպմանը Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը նշեց, որ այս ցուցահանդեսի հիմնական նպատակը գործարար կապեր ստեղծելն է, որն ամենահաջողվածն էր, թե այցելուների քանակությամբ, թե մասնակցող երկրների աշխարհագրության առումով: Այս անգամ մասնակիցներ են եղել Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից և այլ երկրներից:

«Ցուցահանդեսի երկրորդ նպատակն էլ զբոսաշրջության վերաբերյալ նորությունները ներկայացնելն էր Երևանում և հատկապես մարզերում: Այս անգամ  մեծ թվով զբոսաշրջանյին կազմակերպություններ կային մարզերից»,- նշեց Եղիշե Թանաշյանը:

ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Կորնելիոն էլ կարևորեց ցուցահանդեսին մարզային մասնակիցների ներկայությունը. «Այս տարի մեր մասնակցության նպատակն է Երևան բերել և ներկայացնել մարզային զբոսաշրջային կազմակերպությունները: Կարևոր է այն, որ մասնակից 75 կազմակերպություններից 58-ը ներկայացնում են  ՀՀ մարզերը՝ Երևանը ներառյալ»: Նա նաև նշեց, որ նպատակ ունեն մեծացնել արտագնա տուրիզմի ծավալները: Դրա համար էլ կառավարությունը մտադիր է 2014 թվականին Հայաստան այցելով զբոսաշրջիկների թիվը հասցնել 1 մլն-ի:

Եղիշե Թանաշյանը, սակայն, նշեց, որ դեռևս բավականին ներդրումների կարիք կա, որպեսզի 1 մլն-ի գաղափարը ավելի ռեալ դառնա. «Այսօր ներգնա տուրիզմի պահանջարկը մեր երկրում ավելի է մեծացել, քան արտագնայի պահանջը: Այդ իսկ պատճառով էլ տեղի են ունեցել որոշ բացասական երևույթներ: Քանի որ հյուրանոցների քանակությունը բավականին քիչ է, դրա հետ կապված որոշ ծառայությունների գներ բարձրացել են»: Պարոն Թանաշյանի խոսքերով՝ մասնավորապես 10-20 տոկոսով կավելանան տուրիստական փաթեթների գները: ԱԱՀ-ի ավելացումով էլ պայմանավորված՝ հյուրանոցների սննդի գները ևս ավելի քան 20 տոկոսով կավելանան:

Մեր այն հարցին, թե առհասարակ ինչպիսի քայլեր են իրականացվում երկրում էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ պարոն Կարնելիոն նշեց, որ գործում է «Մետաքսի ճանապարհ» ծրագիրը, որի հիմնական նպատակը հենց էկոտուրիզմը զարգացնելն է. «Մետաքսի ճանապարհը անցնելու է 4 երկրներով, այդ թվում և՝ Հայաստանով: Ընդ որում՝ Հայաստանով կոնկրետ անցնելու է ոչ թե Երևանի, այլ մարզերի տարածքով: Այս ծրագրի համաձայն՝ պետք է պահպանվեն բնության հուշարձանները և շրջակա միջավայրը»: Վերջինս նաև հավելեց, որ դա բավականին կարևոր քայլ է՝ զբոսաշրջության այս ոլորտը զարգացնելու համար:

Ելենա Թորոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter