HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրտանոթային հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է

«Սրտանոթային հիվանդությունները համարվում են մահաբեր և բավական շատ տարածված ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քանկոր» սրտանոթային ընկերության ղեկավար Շահեն Խաչատրյանը:

Նրա խոսքերով` մահացությունների ցուցակում սրտանոթային հիվանդությունները զբաղեցնում են առաջին հորիզոնականը. «Սրտանոթային հիվանդությունների տեսակները և բուժման եղանակները բազմաթիվ են, բայց ամենատարածված տեսակը սրտի քաղցի խնդիրն է` ինֆարկտը: Ամբողջ աշխարհում ոչ մի մարդ ինֆարկտից չի բուժվում: Այն հանգեցնում է մահվան կամ հաշմանդամության»:

Ըստ մասնագետի` տարեցտարի հիվանդների թիվն ավելանում է. «1993-2000 թթ. Հայաստանում գործում էր մեկ կլինիկա` «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը, որտեղ տարեկան կատարվում է 1200-1400 վիրահատություն: Այսօր բնակչության թիվը նվազել է, բայց վիրահատությունները կատարվում են նույն քանակով: Ինչից էլ կարող ենք եզրակացնել, որ հիվանդների թիվն ավելացել է»:

Արդեն երկու տարի է՝ Հայաստանում պետական ծառայողների համար գործում է պարտադիր ապահովագրություն:

Ըստ մասնագետի` դա բավական լուրջ և կարևոր քայլ էր. «Շնորհիվ դրա մարդկանց դիմելիությունն ավելանում է: Զինծառայողները և նրանց ծնողները ստանում են անվճար բուժօգնություն»:

Ընկերության ղեկավարը հայտնեց նաև սրտի վիրահատության գները` նշելով, որ այնուամենայնիվ դրանք Հայաստանի համար բարձր են. «Սրտի վիրահատությունները մեծ և հարուստ երկրներում 25-40 հազար դոլար արժեն: Այսօր ամենաէժան սրտի վիրահատությունը կատարվում է Հայաստանում` 6000-ից 10000 դոլար: Իհարկե, այդ գինը Հայաստանի համար թանկ է, քանի որ հիմնականում ծերերն ունեն նման խնդիր, իսկ նրանք էլ գոյատևում են միայն  թոշակով: Խնդիրն այն է, որ վիրահատության համար մեզ հարկավոր են մի շարք պարագաներ, իսկ դրանց համար պետք է վճարել»:

Վերջում հավելեց, որ Հայաստանում տարեկան 3000 մարդ կարիք ունի սրտի տարբեր տեսակի միջամտության, որի համար մենք պետք է ունենանք համապատասխան բյուջե, ինչը, ցավոք,  չունենք. «Օրինակ իմ կլինիկայում բյուջեից օգտվում է հիվանդների միայն 5-10 տոկոսը»: 

Արև Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter