HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Ուգո Չավեսի մասին. «Կյանքից հեռացավ բացառիկ մի անհատականություն»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության փոխնախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսին՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավես Ֆրիասի մահվան կապակցությամբ:

«Հարգելի պարոն Մադուրո,

Խոր ցավով տեղեկացա Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ, Վենեսուելայի ժողովրդի մեծ առաջնորդ Ուգո Չավես Ֆրիասի անժամանակ մահվան մասին:

Կյանքից հեռացավ բացառիկ մի անհատականություն, ազդեցիկ քաղաքական գործիչ, ով մշտապես հավատարիմ մնաց Վենեսուելայի յուրաքանչյուր բնակչի համար բարեկեցիկ ու արժանավայել կյանքի պայմաններ ապահովելու իր տեսլականին և անուրանալի դերակատարում ունեցավ ժամանակակից Վենեսուելայի զարգացման ու առաջընթացի գործում: Պարոն Ուգո Չավեսի անդառնալի կորուստը, հիրավի, մեծ վիշտ է ինչպես իր հարազատների, այնպես էլ Վենեսուելայի բարեկամ ժողովրդի համար:

Այս ծանր պահին խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ, պարոն Չավեսի հարազատներին և Վենեսուելայի ժողովրդին` մաղթելով հոգու տոկունություն և համերաշխություն»,- ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Մեկնաբանություններ (1)

Աբգար Գյուլումյան
Պարոն Սերժ Սարգսյան, Դուք նշում եք, որ Ուգո Չավեսը մշտապես հավատարիմ մնաց Վենեսուելայի յուրաքանչյուր բնակչի համար բարեկեցիկ ու արժանավայել կյանքի պայմաններ ապահովելու համար: Թույլ տվեք ի լուր համայն աշխարհի ասել, որ Դուք ամեն ինչ արեցիք, որ իմ ընտանիքը սովի մատնվի: Ես բազում նամակներ գրեցի Ձեզ, իբրև երկրի նախագահի և հայտնեցի, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը խաբում է Ձեզ, կեղծ գրություն է գրում, սուտ տեղեկություն է տալիս իմ մասին, բայց Դուք բանի տեղ չդրիք, արդյունքում երկու բարձրագույն ավարտած մասնագետներ դուրս մնացին դպրոցից, նրանց փոխարեն աշխատանքի ընդունվեցին ոչ մասնագետներ: Այսպիսի տարբերություն կա Ձեր և Ուգո Չավեսի միջև: Նա իր քաղաքացուն փայփայում է, իսկ Դուք սովամահ եք անում, պարզապես ընտանիք եք կործանում: Իմ ընտանիքի նկատմամբ Ձեր վերաբերմունքի մասին տեղյակ են հազարավոր մարդիկ, այդ մասին գրվել են տասնյակ հոդվածներ` տարբեր լեզուներով: Ուրեմն ցավակցական խոսքեր գրելուց առաջ մի պահ մտածեք` իսկ ինչ եք անում Դուք քաղաքացուն պաշտպանելու համար: Աստված Ձեզ դատավոր, իմ դպրոցահասակ երեք տղաների ամեն մի տանջանքի համար Աստված վրեժ է լուծելու: Երանի թե մի քիչ նմանվեիք Ուգո Չավեսին, որ Ձեր մասին էլ լավ բան գրեին, պարոն Սերժ Սարգսյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter