HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ով կղեկավարի ցուցակը

ԲՀԿ-ն լուրջ դիլեմայի առջև է կանգնած` ով է ղեկավարելու Երևանի ավագանու համամասնական ցուցակը: «Իդեալական տարբերակը կլիներ, որ Ծառուկյանը ղեկավարեր, ցավալիորեն դրա հավանականությունը զրո է: Դատելով նախորդ օրը տեղի ունեցած քաղխորհրդի նիստից` քիչ հավանական են նաև Արսենյանը և Օսկանյանը. Ծառուկյանը մեղմորեն անվերջ սաստում էր նրանց` թույլ չտալով ծավալվել: Բացառվում է նաև Սեդրակ Քոչարյանի առաջադրումը, իսկ եթե կայացվի այնպիսի որոշում, որը շատերիս սրտով չի լինի, ապա մենք չենք խառնվի այդ ընտրություններին, աջ կքաշենք»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը` չբացառելով, որ վերցված պաուզան նաև նրա համար է, որ Ծառուկյանը հասկանա, թե ինչ արդյունք է ունենալու Պուտին-Սարգսյան հանդիպումը և կուլիսներում ընթացող ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունները; 

Ի դեպ, որոշ աղբյուրների տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանը հակված չէ ԲՀԿ-ին տեսնել ապագա կոալիցիայում, պատճառները, բացի քաղաքականից, նաև մարդկային են: ԲՀԿ-ն այդպես էլ չշնորհավորեց նրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter