HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հաջորդ օրն իսկ

Ինչպես արդեն նշել ենք, Վատիկանում ՀՀ դեսպանատուն է հիմնվելու, և նախնական տեղեկություններով` դեսպան է նշանակվլեու Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Միանասյանը: Դեսպանատուն հիմնելու որոշումը խիստ անսպասելի է եղել:

Դրանում համոզվում ենք, երբ ուսումնասիրում ենք որոշման նախագծի հարակից փաստաթղթերը, որոնք ներառված են կառավարության` այսօր կայանալիք նիստի օրակարգում: 

Դեսպանատունը, ըստ այդ փաստաթղթերի, պետք է բացվի այս տարվա ընթացքում, բայց ՀՀ ֆինանսների նախարարությունը եզրակացություն է ներկայացրել, որ 2013թ. պետբյուջեով` Վատիկանում դեսպանատուն բացելու համար գումար հատկացված չէ: 

Նշենք, որ Վատիկանում ՀՀ դեսպանատունը տեղակայվելու է Հռոմում, որտեղ արդեն իսկ գտնվում է  Իտալիայում ՀՀ դեսպանատունը, իսկ ընդամենը այս տարվա հունվարի վերջին Իտալիայում ՀՀ նոր դեսպան է նշանակվել: Այս ամենը կարծես հաստատում է այն տեղեկությունները, թե Վատիկանում դեսպանատունը հիմնվում է հատուկ Միքայել Մինասյանի համար, և դա արվում է նրան «պատվավոր աքսոր» ուղարկելու նպատակով` փետրվարի 18-ին նախագահական ընտրությունները տապալելու համար:

Ուշագրավ է, որ Ս. Սարգսյանը Վատիկանում դեսպանատուն բացելու համաձայնությունը տվել է փետրվարի 19-ին: ԱԳՆ-ին այդ մասին նախագահականից տեղեկանք է տրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter