HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». դելֆիններն էլ լքեցին Երևանը

Մինչ ՀՀԿ ղեկավար կազմը պնդում է, որ Երևանի քաղաքապետի անմրցելի թեկնածուն հենց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իրադարձություններն անընդհատ «Տարոն գեղեցիկի» դեմ են դուրս գալիս:

2010թ. դեկտեմբերից Երևանում գործող միակ` «Նեմո» դելֆինարիումը ոչ միայն փակվել է, այլև ապամոնտաժվում է: Երկու տարվա մեջ ընդամենը 900 այցելու ունեցած դելֆինարիումի վերջին ներկայացումը եղել է 2013թ. փետրվարի 9-ին: Դելֆինները կրկին վերադարձել են Ուկրաինա, քանի որ դելֆինարիումի շահագործման ժամկետը չի երկարաձգվել: Թերթը հիշեցնում է, որ դելֆինարիումի տարածքը ձեռք էր բերվել և կառուցապատվել ոչ այնքան օրինական ճանապարհներով: Բացի այդ, դելֆինարիումի բացումն ուղեկցվեց բազմաթիվ բողոքի ակցիաներով:

Բնապահպանները պնդում էին, որ 5 մետր խորությամբ և 18 մետր տրամագիծ ունեցող դելֆինարիումի քլորացված ջրում ապրելով` դելֆինները կարող են սթրեսի մեջ ընկնել և վտանգավոր դառնալ հանդիսատեսի համար: Ավելին, դելֆինի աչքերը կարող են դիմանալ ընդամենը կես տարի: Բարձրացվեց նաև դելֆինների սննդի հարցը, որ կերակրվում են ներկրված սառեցված ձկով, ինչն անընդունելի է:

Բայց այս բոլոր խոչընդոտները հարթելով` դելֆինարիումը բացվեց: Սակայն առաջ գնացած ապահով երկրի մայրաքաղաքում այն ունեցավ ընդամենը 900 այցելու, ինչը նշանակում է, որ գործարար-պաշտոնյաները նույնիսկ ի զորու չեն սեփական բիզնեսները նորմալ կառավարել: Այդպես էլ անհասկանալի մնաց` դելֆինարիումը սարքել էին, որ ի՞նչ անեն:

Մեկնաբանություններ (1)

քաշված բիզնեսատեր
Սարքելու ժամանակ հավարը գցեցիք, կռկռացիք, դրա համար էլ բիզնեսս հարամվեց, խիարս թարս բուսնեց: Հիմա սրտներիդ ուզածով եղավ, փողերս ջուրը տարավ (բառացիորեն) հիմա ինչու եք վայնասուն դրել: Էս ինչ անտանելի ժողովուրդ եք տո, ձեզ կառավարող խեղճը գլուխը որ պատին տա ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter