HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ֆելդմարշալ Վովան

Երեկ Րաֆֆի Հովհանիսյանն Իջևանում լրագրողների ներկայաությամբ զանգահարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ասել. «Բարև, զորավար, ինչպե՞ս եք»: Դրանից հետո ոստիկանները չեն խոչընդոտել իջևանցիների հետ նրա հանդիպմանը:

«ՉԻ»- Սա, իհարկե, ճիշտ մարտավարություն է, թեև Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր Վլադիմիր Գասպարյանին միանգամից ֆելդմարշալ անվանել: Այդ դեպքում ոստիկանները հաստատ թևերին նարնջագույն ժապավաններ կկապեին ու նրա հետ հավասար կգոռային «Բարև, Հայաստան»:

Բայց «զորավար» տիտղոսը նույպես վատը չէ: Ի վերջո` Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը բացարձակապես կապ չի ունեցել ընտրակեղծիքների հետ, ավելին` չի հովանավորել ընտրակեղծարարներին և չի համակարգել նրանց գործունեությունը:

Ուռճացված ընտրացուցակներն էլ ամենևին ոստիկանությունը չի կազմել: Թե՞ ինչ-որ բան խառնում ենք: 

Կամ գուցե «զորավարն» այդ ամենի մասին տեղյակ չի՞ եղել:

Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր` հնարավոր է: Այնպես որ` Րաֆֆին ապօրինությունների դեմ պայքարում հրաշալի զինակից ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter