HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմում նախարարին` հանրայնացնել Խոսրովի արգելոցի տնօրենի թեկնածուների մասին հրապարակման ենթակա տվյալները

2013թ. մարտի 15-ին` ժամը 15:00, տեղի է ունենալու «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: ՀՀ բնապահպանության նախարարության կայքում այս պահին տեղադրված են միայն դիմումներ ներկայացրած 11 թեկնածուների անուն ազգանունները: Համահայկական բնապահպանական ճակատը մարտի 6-ին պաշտոնական նամակով դիմել է նախարարին` խնդրելով հանրայնացնել բոլոր թեկնածուների մասին ազատ հրապարակման ենթակա տվյալները: Մասնավորապես, թեկնածուների`

  1. ծննդյան տարեթիվը,
  2. համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը,
  3. ԲՈՒՀ-երի անվանումները և բարձրագույն կրթություն ստանալու տարեթևերը,
  4. գիտական կոչումները,
  5. հրատարակված գիտական հոդվածների ցանկը,
  6. մասնագիտական և աշխատանքային փորձը,
  7. կուսակցական պատկանելիությունը (առկայության դեպքում):

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես պետական լիազոր մարմին, պետք է ապահովի վերոնշյալ տեղեկությունների մատչելիությունն ու հրապարակայնությունը: 

Համահայկական բնապահպանական ճակատ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter