Մեկնարկում է «Հայփոստ-Մարաթոն-2011» ծրագիրը
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ԲՎ-ն հայտարարում է Հայփոստի նորացված 50 բաժանմունքների վերաբացման «Հայփոստ-Մարաթոն-2011» ծրագրի մեկնարկի մասին. մինչեւ տարեվերջ կվերաբացվեն 12 նորացված բաժանմունքներ Երեւանում, 38-ը՝ մարզերում:
Ծրագիրը նախատեսում է բաժանմունքների նորացում թե արտաքին տեսքի, թե տեխնիկական վերազինման, թե ժամանակակից ենթակառույցների ներդրման առումով, որոնք կապահովեն նոր միջավայր հաճախորդների եւ աշխատակիցների համար:
Բոլոր նորացված բաժանմունքներում ավանդական եւ ոչ ավանդական փոստային ծառայություններից բացի, կտրամադրեն ֆինանսական եւ կոմերցիոն բազմաբնույթ ծառայություններ: Հաճախորդներին կառաջարկվեն նաեւ ինտերնետային կապ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ:
Ծրագիրը կարեւոր է հատկապես այն առումով, որ բոլոր վերաբացվող բաժանմունքներում կմատուցվեն նույն բարձրորակ ծառայությունները:
Ստորեւ ներկայացնում ենք «Հայփոստ-Մարաթոն-2011» ծրագրում ընդգրկված բաժանմունքների թիվն ըստ մարզերի.
Երեւան -12
Արագածոտնի մարզ- 2
Արարատի մարզ - 4
Արմավիրի մարզ - 1
Գեղարքունիքի մարզ - 4
Լոռու մարզ - 5
Կոտայքի մարզ - 7
Շիրակի մարզ - 2
Սյունիքի մարզ - 6
Տավուշի մարզ - 3
Վայոց Ձորի մարզ - 4
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթը» մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` «Հայփոստը» դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ԲՎ
«Հայփոստ» ՓԲԸ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել