HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանն իր դիրքը բարելավել է 11 կետով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. «Դուք տեղյակ եք, որ մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր միջազգային վարկանիշները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը։ Երեկ հրապարակվել է մի նոր զեկույց, որն ամփոփում է տարին զբոսաշրջության մրցունակության վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունն իր դիրքը բարելավել է 11 կետով։ Այդ համեմատությունը կատարվում է 140 երկրների մեջ։ Մենք զբաղեցնում ենք 79-րդ տեղը։ Իհարկե, կարևոր է, որ մենք 11 կետով բարելավել ենք մեր դիրքը, բայց դեռևս մեծ անելիքներ ունենք, և անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, վերլուծելով այդ զեկույցը, մեզ ներկայացնի մեր ուժեղ և թույլ կողմերը և այն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այս տարի էլ էապես բարելավենք մեր դիրքերը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter