HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միջինքի» հանդիսություն՝ Վիրահայոց թեմում

Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում նշանավորվեց Մեծ պահքի 24-րդ օրը, որը հայտնի է «Միջինք» անունով: Հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում տեղի ունեցավ երեկոյան խաղաղական և հանգստյան ժամերգություն: Հավարտ ժամերգության հոգևոր հայրերի կողմից հանդիսավոր կերպով օրհնվեց ավանդական «Միջինքի» գաթան և այն «Հայարտուն» մշակույթի տան «Անի» համույթի սաների ձեռքով բաժանվեց հավատացյալներին:

Պահպանելով ժողովրդական ավանդույթը «Միջինքի» գաթայի մեջ տեղադրվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված խաչեր: Մեծ երջանկության զգացում ապրեցին այն անձինք, ում ընկել էր տոնական նվերը:

Եկեղեցու հոգևոր դասը երախտագիտության խոսքեր ուղղեց տարվա խաչքավոր Էրիկ Սաֆարյանին և Երիտասարդաց միության անդամ Լարիսա Հարությունյանին «Միջինքի» նշանավորմանը ցուցաբերած իրենց մեծ օժանդակության համար: Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter