Քաղաքական զարգացումներում միակ ելքը երկխոսոթյունն է. Լևոն Շիրինյան
Հետընտրական գործընթացները հետզհետե մարում են, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքերով` այսօր իրադրությունն այնպիսին է, որ կա գործող նախագահ, ով իշխանության տեսանկյունից հաղթել է այս ընտրություններում:
Անդրադառնալով ընտրությունների ընթացքին` քաղաքագետը նշեց, որ դրանք շատ հանգիստ են անցել, առանց լուրջ միտինգների, շքերթների: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական քայլերն անվանեց տիպիկ հայկական քարոզչություն. «Երբ Գրիգոր Լուսավորիչը ժամանակին քրիստոնեություն էր տարածում, վեղարն ուսերին անցնում էր գավառից գավառ, դարձի էր բերում ժողովրդին `առանց շքերթների, փուչիկների և լուրջ միտինգների: Նույնը անում է նաև Րաֆֆին: Շրջելով գյուղից գյուղ, ազդելով մարդկանց ազգային ինքնագիտակցության վրա»:
Քաղաքագետն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայներին նշեց. «Հասարակության ակտիվ, հայրենիքը լքել չցանկացող հատվածը ձայնը տվել է նրան, ում մոտ տեսել է հույսի նշույլ»:
Իսկ թե որն է լինելու հետընտրական գործընթացների ելքը, Լևոն Շիրինյանի խոսքերով, կողմերը պետք է գնան երկխոսության. «Բանակացության սեղանի շուրջ պետք է նստեն երկու լիդերները և միասին գլխավորեն Հայաստանի անցումը դեպի արդիականանցում, դեպի ապաօլիգարխացում, քանի որ միշտ տնտեսական օլիգարխիան վերածվում է քաղաքականի»:
Ելենա Թորոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել