HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարության շենքը ոչ միայն հուշարձան է, այլև պետական սիմվոլ. ճարտարապետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը խոսեց արտաքին գործերի նախարարության շենքի  մասին, որը պատրասում են հյորանոց դարձնել: Նա նշեց, որ ունենք հուշարձանների պահպանության մասին օրենք, որը  երբեմն չի կիրառվում, ինչի հետևանքով էլ կորցնում ենք շատ կարևոր հուշարձաններ. «Հաշվի չեն առնում, որ եթե պահպանվեն հուշարձանները, դրանք, բացի էսթետիկ հաճույք պատճառելուց, հետագայում նաև ֆինանսապես մեծ օգուտներ կարող են բերել: Աշխարհի բազմաթիվ երկրներում հուշարձանային ժառանգուրթյունները աչքի լույսի պես են պահում: Դրանք և   եգիպտական բուրգերն են, և Բարսելոնայի կամ Լոնդոնի մշակութային ժառանգությունները և այլն:

Ճարտարապետը մտահոգություն հայտնեց, որ շենքը կարող է զրկվել իր հմայքից և նշանակությունից, քանի որ այն նաև մեր վարչական կենտրոնն է. «Եթե վստահ լինենք, որ կվերադարձնեն նորոգված, պահպանված վիճակում, մենք չէինք ունենա որչէ խնդիր: Բայց վերջին տարիներին շատ շենքերի կորուստ ենք ունեցել, Վստահության պակասը ստիպում է գնալ կոշտ քայելրի»:

Համատեղ ասուլիսում ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ  իհարկե օրենքը չի աչգելում վերանորոգել, փոփոխության ենթարկել հուշարձանները, բայց այս դեպքում անտեսված են օրենքի կետերը. «Ամեն մի հուշարձան մեր ազգային դիմագիծն է, քանի որ զբոսաշրջիկները առաջինը հենց հուշարձաններին են նայում և պատկերացում կազմում: Հարց է, թե այս պարագայում ինչ պատկերացում են կազմելու»:

Վերջինս նաև նշեց, որ իրենք նամակ են ուղարկել նախագահին և պահանջում են չեղյալ հայտարարել որոշումը և պատժել բոլոր նրանց, ովքեր ընդունել են նման որոշում: Սակայն մինչ օրս  որևէ պատասխան չեն ստացել:

Մեր հարցին, թե ինչ քայլեր են մտադիր անել հետագայում, Ս. Քալաշյանը նշեց, որ բարձրաձայնելու են հարցը այնքան ժամանակ, մինչև հանրությունը տեղեկանա` ինչ է կատարվում և հնչեղություն տա հարցին:

Ելենա Թորոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter