Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարարը կայցելի Հայաստան
Միացյալ Թագավարության արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը մարտի 10-12 Հարավային կովկաս կատարելիք այցի շրջանակում կլինի Հայաստանում: Սայմոն Ֆրեյզերը ՄԹ Արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականն է և պատասխանատու է Լոնդոնում Արտաքին գործերի նախարարության աշխատանքի և աշխարհի տարբեր երկրներում գործող բրիտանական կառավարության ներկայացուցչությունների համար:
Երևանում, փոխնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Սայմոն Ֆրեյզերը մեծ սպասումներ ունի Երևան կատարելիք իր առաջին այցից, որի ընթացքում նա նախատեսում է քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման և Հայաստանի ու ՄԹ-ի միջև մասնավորապես առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության խորացմանն վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում է բրիտանական դեսպանատունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել